Լոնդոնի թատրոնում ներկայացման ժամանակ փլուզվել է առաստաղը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

օդ

Լոնդոնյան թատրոնում ներկայացման կեսին առաստաղի մի կտորը փլուզվել է, մի քանի մարդ թեթեւ վնասվածքներ են ստացել: Լոնդոնի ոստիկանության հաղորդագրության մեջ նշված է, որ պատահարը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան Պիկադիլի թատրոնում «Կոմիվոյաժորի մահը» ներկայացման ամենաթեժ պահին, որտեղ գլխավոր դերում հանդես էր գալիս ամերիկացի դերասան Ուենդել Փիրսը:

«Բոլոր մարդկանց թատրոնից դուրս են բերել: Ոմանք աննշան վնասվածքներ են ստացել»,- նշված է Սքոթլանդ Յարդի հաղորդագրության մեջ:

Sky News-ը հրապարակել է հանդիսատեսից ոմանց կատարած լուսանկարները: Դրանցում երեւում է առաստաղին գոյացած անցքը՝ գրեթե 3x2 մետր չափերով: Դրանից կախված են լարեր: 91 տարի առաջ կառուցված թատրոնի որոշ այցելուներ համացանցում հայտնել են, որ առաստաղի ճռռոցով փլուզվելուց եւ ջուր թափվելուց առաջ իրենք լսել են հոսող ջրի մեծացող աղմուկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: