ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News
«Razm.info»-ն գրում է, որ, ըստ սոցկայքերի ադրբեջանական գրառումների, նոյեմբերի 6-ի երեկոյան Ադրբեջանի Ղազախի շրջանի ուղղությամբ մահացել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) զինծառայող Ասլանով Բաբեք Վալի օղլուն (Aslanov Babək Vəli oğlu):
Աղբյուրը, դատելով հրապարակումների ոճից, Ասլանով Բաբեքը, ամենայն հավանականությամբ, մարտական կորուստ է: Զինծառայողի դին հիմա տեղափոխում են ծննդավայր՝ Խաչմազի շրջանի Մոլլաբուրհան գյուղ, որտեղ էլ հուղարկավորելու են:
Ասլանով Բաբեք Վալի օղլուն (Aslanov Babək Vəli oğlu)
Կորստի վերաբերյալ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, ինչպես նաև պաշտոնական այլ աղբյուրներ դեռևս հայտարարություն չեն արել:
Աղբյուրը նաև հիշեցնում է, որ 2019 թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 41 կորստի մասին։