Էդմոն Մարուքյանն Աժ-ում հանդիպել է Արցախի «Ազատ Հայրենիք» խմբակցության ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Մարուքյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր Ազգային ժողովում ընդունել ենք Արցախի Հանրապետության խորհրդարանի «Ազատ Հայրենիք» խմբակցության ներկայացուցիչներին:

Մեր գործընկերների հետ քննարկել ենք ներքաղաքական հարցեր, անդրադարձել Արցախում հաջորդ տարի սպասվող համապետական ընտրություններին:

Երկուստեք կարևորել ենք Արցախում տեղի ունենալիք համապետական ընտրությունների՝ թափանցիկ, ազատ եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացումը:
Մեր գործընկերներին տեղեկացրել եմ, որ ԼՀ խմբակցության ներկայացուցիչները դիտորդի կարգավիճակով կհետեւեն Արցախի համապետական ընտրությունների ընթացքին:

Պատգամավորները կարեւոր են համարել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանականների միջեւ հաճախակի շփումները»: