ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր Ազգային ժողովում ընդունել ենք Արցախի Հանրապետության խորհրդարանի «Ազատ Հայրենիք» խմբակցության ներկայացուցիչներին:
Մեր գործընկերների հետ քննարկել ենք ներքաղաքական հարցեր, անդրադարձել Արցախում հաջորդ տարի սպասվող համապետական ընտրություններին:
Երկուստեք կարևորել ենք Արցախում տեղի ունենալիք համապետական ընտրությունների՝ թափանցիկ, ազատ եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացումը:
Մեր գործընկերներին տեղեկացրել եմ, որ ԼՀ խմբակցության ներկայացուցիչները դիտորդի կարգավիճակով կհետեւեն Արցախի համապետական ընտրությունների ընթացքին:
Պատգամավորները կարեւոր են համարել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանականների միջեւ հաճախակի շփումները»: