ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News
Աֆրիկայում Բուրկինա Ֆասոյում գրոհայինները հարձակվել են ոսկի արդյունահանողների վրա: Հարձակման հետևանքով ավելի քան 37 մարդ զոհվել է 60-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով աֆրիկյան պետության կառավարության հայտարարությունը:
Նշվում է, որ զինվորականների ուղեկցությամբ շարժվող ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել դարանակալած անհայտ գրոհայինների կողմից՝ Տապոա նահանգի ոսկու հանք տանող ճանապարհին:
Առայժմ ոչ ոք իր վրա պատասխանատվություն չի վերցրել։