Բուրկինա Ֆասոյում հարձակման հետևանքով կա 37 զոհ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Բուրկինա Ֆասո

Աֆրիկայում Բուրկինա Ֆասոյում գրոհայինները հարձակվել են ոսկի արդյունահանողների վրա:  Հարձակման հետևանքով ավելի քան 37 մարդ զոհվել է 60-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով աֆրիկյան պետության կառավարության հայտարարությունը:

Նշվում է, որ զինվորականների ուղեկցությամբ շարժվող ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել դարանակալած անհայտ գրոհայինների կողմից՝ Տապոա նահանգի ոսկու հանք տանող ճանապարհին:

Առայժմ ոչ ոք իր վրա պատասխանատվություն չի վերցրել։