Թուրքական հատուկ ծառայությունները ձերբակալել են ալ-Բաղդադիի 10-ից ավելի ազգականների

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Հասարակություն

Թուրքիայի անվտանգության ծառայությունները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախկին առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ավելի քան 10 ազգականներին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է En Son Haber լրատվականը:

«Ալ-Բաղդադիի շրջապատի անձինք թիրախավորել են մեր երկիրը: Սիրիական Աազազում բռնել են ալ-Բաղդադիի քրոջ ամուսնուն և նրանց երեխային և ուղարկել միգրացիոն ճամբար: Տեսնենք, թե ինչ որոշում կընդունի մեր արդարադատության նախարարությունը: Ալ-Բաղդադիի ձերբակալված ազգականների թիվն արդեն երկնիշ է»,- նշել է Թուրքիայի նախագահը լրագրողների հետ զրույցում:

Էրդողանը հավելել է, որ հատուկ ծառայությունները բռնել են նաև ալ-Բաղդադիի երեխային, որի արյունակցական կապը հաստատվել է ԴՆԹ-ի անալիզի միջոցով: