Նախարար Մնացականյանն այս անգամ բավականին լավ պատասխանեց․ Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

1

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում տարածել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցուպատասխանն Ադրբեջանի պատվիրակի հետ և նշել, որ այս անգամ հավանել է այն։

«Ես քննադատել էի արտգործնախարարի՝ BBC Hard Talk հաղորդման հարցազրույցը:

Դիտելով նախարարի հարց ու պատասխանը Ադրբեջանի պատվիրակի հետ՝ պետք է ասեմ, որ նախարար Մնացականյանն այս անգամ բավականին լավ պատասխանեց և ըստ էության իր պատասխանով ազդեցիկ փաստարկված խոսքով միջոցառման ներկաների ունեցած կարծիքի վրա ևս լավ ազդեցություն ունեցավ»,-գրել է Մարուքյանը: