Կենտրոնում շարունակվում է ապօրինի տաղավարների և կրպակների ապամոնտաժումը․ Մարությանի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

կրպակ

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ շարունակվում են ապօրինի տաղավարների ու կրպակների ապամոնտաժման աշխատանքները:

«Քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունը Կենտրոն վ/շ վարչակազմի աշխատակիցների հետ միասին այս օրերին շարունակում են ապօրինի տաղավարների ու կրպակների ապամոնտաժման աշխատանքները»,-գրել է խոսնակը: