ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն միաձայն հաստատել է Աբրահամ Խաշմանյանի նշանակումը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։ Գործկոմի նիստից հետո լրագրողներին հայտնել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։
Նոյեմբերի 6-ին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի որոշմամբ՝ հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակել Աբրահամ Խաշմանյանը: Նշանակումն առաջացրել էր ՀՖՖ գործկոմի անդամների դժգոհությունները։