2 ամսով երկարաձգվեց դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգի ուժի մեջ մտնելու ժամկետը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

օդ

Կառավարությունը 2 ամսով երկարաձգեց դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգի ուժի մեջ մտնելու ժամկետը: Ժամկետը նոյեմբերի 15-ից դարձավ 2020 թվականի հունվարի 15-ը:

Ըստ հիմնավորման, «Դեղերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ունեցող անձը լիցենզիայի գործողության ժամանակահատվածում (այդ թվում` լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում) չի կարող իրականացնել օրենքով նախատեսված դեղատնային գործունեություն, բացառությամբ այն դեպքերի, երբ ստեղծվում է առանձին իրավաբանական անձ, որն ունի համապատասխան մանրածախ իրացման լիցենզիա: