Սրբի դիմակ հագած՝ նախարարի հրաժարական են պահանջում, պարոնայք, դուք լո՞ւրջ եք․ Արփի Դավոյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

«Դաշնակցությունը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասով խոսելու տեղ ընդհանրապես չունի։ Դաշնակցականները պետք է մի քիչ ամոթ ունենան ու լուռ, հանգիստ նստեն տեղները»,- 24News-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՅԴ երիտասարդական միության կողմից բարձրացված կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։

«Ունեցել ենք դաշնակցական նախարարներ, ի՞նչ են արել նրանք, ոչ մի բան էլ չեն արել։ Ինչո՞ւ չեն հիշում, որ երբ կոալիցիոն կառավարության կազմում էին, ՀՀ-ում ինչ հանցագործություններ էին լինում, իսկ իրենք դրա լուռ մասնակիցն էին։ Հիմա սրբի դիմակ հագած՝ եկել ու պահանջում են նախարարի հրաժարականը։ Պարոնայք, դուք լո՞ւրջ եք ասում։ ՀՅԴ-ի որևէ պահանջ անթույլատրելի է, որևէ  բան պահանջելուց առաջ պետք է հիշեն՝ ով են եղել»,- ընդգծեց Դավոյանը։