«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի արտադրամասի պետը հաղորդում է տվել գողության փորձի մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

օդ

Նոյեմբերի 6-ին, ժամը 19.50-ին, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ արտադրամասի պետը բանավոր հաղորդում է տվել, որ 30-ամյա փականագործը գլխավոր արտադրամասից փորձել է գողանալ ոսկու խտանյութի նմանվող զանգված, որը լցված էր գրպաններում, սակայն բռնվել է անվտանգության աշխատակիցների կողմից:
Մեկնել է ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը:

Նշված զանգվածը վերցվել է, փաթեթավորվել և կնիքվել՝ փորձաքննության ուղարկելու համար:

Արարատի բաժանմունք բերված փականագործը բացատրական աշխատանքի արդյունքում տվել է խոստովանական բացատրություն
Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: