Դաշնակցության ձեռամբ պատմության որոշակի էջեր կեղծվել են․ Գևորգ Պապոյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը վստահ է՝ ՀՅԴ-ի կողմից նախարարի հրաժարական պահանջելը քաղաքական ենթատեքստ ունի։ 24News-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ լավ կլիներ՝ հայոց լեզվի, հայ գրականության ու պատմության մասին մտահոգվողներն ու պաթոսով արտահայտվողները, կոնկրետ գործ անեին։

«Հայագիտության ու հայապահպանության համար նախևառաջ կարևոր է, որ դպրոցի կրթական մակարդակը բավարար որակի բերվի։ Այնպես լինի, որ դպրոցն ավարտող մարդիկ թե՛ հայոց լեզվին ու գրականությանը, թե՛ հայոց պատմությանը բավարար չափով տիրապետեն»,- նշեց նա։