ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News
«Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» թեզը պետք էր դիվանագիտորեն կապիտալիզացնել, և դրա գլխավոր կատարողը հենց ԱԳՆ-ն է, իսկ մեր արտգործնախարարը իր հայտնի հարցազրույցում չկարողացավ այդ հարցին պատասխանել»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
«Արցախյան հարցի հետ զուգահեռ Հայաստանն այսօր բախվում է մեկ այլ և ոչ պակաս վտանգավոր խնդրի՝ պանթյուրքիզմի վերակենդանացմանը, որը թուրքական ագրեսիայից հետո շատ մեծ թափ է հավաքում»,-նշում է Նավասարդյանը:
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի կարծիքով Հայաստանի նախորդ երեք նախագահները, չնայած իրենց առանձին տարբեր մոտեցումներին, ունեին ընդհանրություն Արցախի հարցում, դա այն է, որ Հայաստանը կոնֆլիկտի անմիջական կողմ չէ, իսկ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը փոխեց այդ տրամաբանության ամբողջ գիծը:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի համոզմամբ էլ, այսօրվա իշխանությունը չի տիրապետում արցախյան հարցի բուն էությանն ու կարևոր նրբություններին:
Բանախոսներն անդրադարձել են նաև այս խնդրին վերաբերող մի քանի կնճռոտ թեմայի ևս:
Մանրամասները՝ տեսանյութում: