Ռուսաստանին պետք է Հայաստանի փոխըմբռնումը․ «Ռուսական երկաթուղիների» տնօրենը՝ Պապիկյանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

սուրեն

«Rusarminfo.ru»-ն գրում է, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը Մոսկվայում աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ, որի ընթացքում քննարկվել են ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացմանն առնչվող հարցերը։

Ըստ աղբյուրի՝ Օլեգ Բելոզյորովը նշել է, որ «Ռուսական երկաթուղիները» կատարում է պայմանագրով սահմանված բոլոր պարտավորվածությունները՝ 11 տարում Հայաստանի երկաթուղիներում ավելի քան 120,1 մլրդ դրամի ներդրում կատարելով։  

««Հարավկովկասյան երկաթուղիների» աշխատանքի արդյունավետությունը բարձր է։ Աշխատավարձի մակարդակը միջինից բարձր է երկրի տարածքում։ Հետագա առաջընթացն անհնարին է առանց փոխըմռնման և աջակցության հայկական պետության կողմից։ Մեր առաջ դրված խնդիրները մենք կարող ենք լուծել միայն համատեղ սկզբունքով»,- ըստ աղբյուրի՝ ասել է Բելոզյորովը։

Զրուցակիցները պայմանավորվել են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել  «Հարավկովկասյան երկաթուղիների» աշխատանքը կատարելագործելու համար։