ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի կենտրոնում երեք պայթյուն է որոտացել, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 13:38-ին, պայթյունները որոտացել են «Անտոշկա» արագ սննդի կետում:
Ականատեսների խոսքով՝ սկզբում մեկ պայթյուն է եղել, որոշ ժամանակ անց՝ ևս երկուսը, ինչից հետո հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել հրշեջները, բժիշկներ և ոստիկանությունը: Նախնական տվյալներով պայթել են գազով լցված բալոնները: Հրշեջներին հաջողվել է մարել պայթյունների հետևանքով բռնկված հրդեհը:
Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով զոհվել է սրճարանի աշխատակիցը, տուժել է 13 մարդ, այդ թվում՝ 3 երեխա: