Unibank

Unibank Mobile

ԱՆ-ն առաջարկում է նոյեմբերի 28-ը սահմանել Հատուկ քննչական ծառայության ծառայողի օր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

1

Արդարադատության նախարարությունն առաջարկում է նոյեմբերի 28-ը սահմանել որպես Հատուկ քննչական ծառայության ծառայողի օր: Այս մասին տեղեկանում ենք e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքից:

«Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետությունում մի շարք իրավապահ մարմինների հիմնադրման կամ դրանց համար խորհրդանշական համարվող օրերը պաշտոնապես նշվում են որպես այդ կառույցների աշխատողների մասնագիտական տոն: Մասնավորապես, ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով սահմանվել են  ՀՀ-ում ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը՝ դեկտեմբերի 20-ին, փրկարարի օրը՝ սեպտեմբերի 4-ին, դատախազության աշխատողի օրը՝ հուլիսի 1-ին, հարկադիր կատարողի օրը՝ մայիսի 5-ին, քննչական կոմիտեի ծառայողի օրը՝ հոկտեմբերի 8-ին, ոստիկանության օրը՝ ապրիլի 16-ին, քրեակատարողական ծառայողի օրը՝ հոկտեմբերի 19-ին  և այլն: 

Հաշվի առնելով վերոնշյալը՝ կարծում ենք, որ նպատակահարմար է Ծառայության հիմնադրման օրը՝ նոյեմբերի 28-ը, պաշտոնապես հայտարարել որպես Ծառայության ծառայողի օր»,- նշված է ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագծի հիմնավորման մեջ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս