Լավրովը գալիս է Հայաստան. ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է օրակարգի մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

1

 «Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևան կատարելիք իր պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի ղեկավարության հետ կքննարկի ղարաբաղյան հիմնախնդիրը»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան` շաբաթօրյա ճեպազրույցի ժամանակ: Այս մասին հաղորդում է  ՏԱՍՍ-ը։

Նրա ասելով՝ այցի ընթացքում Լավրովը հանդիպումներ կունենա հանրապետության վարչապետի և նախագահի, ինչպես նաև արտգործնախարարի հետ:

«Բանակցությունների ընթացքում արտգործնախարարը կքննարկի երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ ԵՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի միջև համագործակցությունը, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում, ՍԾՏՀ-ում և այլ միջազգային ֆորումներում  դիրքորոշումների կոորդինացիան: Կողմերի ուշադրության առանցքում կլինեն նաև  տարածաշրջանային անվտանգության խնդիրները, ներառյալ՝ ղարաբաղյան կարգավորման հեռանկարները», - հայտարարել է Զախարովան:

Նա նաև նշել է, որ կողմերը նախատեսում են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև ստորագրել խորհրդակցությունների նախագծեր՝ 2020-2012 թվականների համար:

Լավրովի այցը տեղի կունենա նոյեմբերի 10-11-ը: