Կամփոփվի ենթահանձնաժողովների աշխատանքը, զեկույցներ կներկայացվեն վարչապետին և կաթողիկոսին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

1

Ի Կատարումն վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի մասնակիցների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության՝  այսօր տեղի է ունեցել հանդիպում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի և Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանի միջև:

Էդուարդ Աղաջանյանը Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանի հետ քննարկել է պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձել են վերը նշված հանդիպմանը բարձրացված հարցերին, ջերմ, աշխատանքային մթնոլորտում քննարկել պետություն-եկեղեցի համագործակցությանը վերաբերող տարբեր թեմաներ:

Էդուարդ Աղաջանյանը և Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը վերահաստատել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի գործունեության ակտիվացման նախաձեռնությունը:

Զրուցակիցները պայմանավորվել են ամփոփել ենթահանձնաժողովների աշխատանքները և զեկույցներ ներկայացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքէջից։