Իրանի Արդեբիլ քաղաքի մոտ նոր երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

երկրաշարժ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 17:51-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 13:51-ին) գրանցել է հյուսիսային լայնության 37.960 և արևելյան երկայնության 48.460 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Արդեբիլ քաղաքից 36 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Ագարակ և Քաջարան քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ: