«ՀուԶանք ուԶանգ»-ը ոչ լավն էր, ոչ վատը․ հերթը մեզ չհասավ դա ասելու համար․ ԿԳՄՍ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

«ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ  թիրախավորված և ուղղորդված գործընթաց է»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։ 

«Այն, որ թիրախավորվել է մի մարդ, որը նվազագույն մասնակցություն ունի այս գործընթացներին, լավագույն ապացույցն է, որ խնդիրը քաղաքական հակադրության մեջ է»,- նկատել է փոխնախարարը։

Անդրադառնալով «ՀուԶանք ուԶանգ» ներկայացման շուրջ ստեղծված աղմուկին՝ Խզմալյանը շեշտել է, որ դա համընդանուր հասարակական գործընթաց չէ։

«Ոչնչից մեծ աղմուկ, և այդ աղմուկն արժևորեց  ներկայացված աշխատանքը»,- ընդգծել է նա։

Նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի, պետբյուջեից «Մել» ֆիլմի ֆինանսավորման և այլ հարցերի շուրջ՝ առավել մանրամասն ստորև ներկայացվող տեսանյութում։