Հակոբ Կարապետյանը ուշագրավ թվեր է ներկայացնում Երևանի 2020-ի բյուջեի նախագծից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

.

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի քանի ուշագրավ թիվ՝ Երևանի 2020-ի բյուջեի նախագծից.

Միանգամից նշենք, որ բյուջեն զգալի աճ է գրանցում. 2019-ի ֏83 մլրդ 200 միլիոնի մուտքերի փոխարեն՝ 107 մլրդ դրամի մուտք: Ընդ որում, նկատելիորեն աճում է քաղաքի սեփական եկամուտների կշիռը:

Համապատասխանաբար, ծախսերի աճ՝ ֏25 մլրդով. 2020-ի ծախսային մասը կլինի ֏116 մլրդ, 2019-ի շուրջ ֏91 մլրդի փոխարեն:

Կանաչապատման նոր մոդելի ներդրում: Մասնավորապճես, ֏3,6 մլրդ՝ տարբեր հատվածներում զրոյից նոր ոռոգման ցանցի կառուցման համար:

Մանկապարտեզներում ևս 1500-ով ավելի երեխաներ ընդունելու հնարավորության ստեղծում:

Արվեստի ու երաժշտական դպրոցների աշխատակիցների աշխատավարձի աճ:

Վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցմանն ուղղված միջոցների աճ:

Բակերի բարեկարգում՝ ֏1.5 մլրդ

Ասֆալտապատմանը հատկացված միջոցների աճ: Միայն 696 մլն՝ մայթերի կառուցման ու վերակառուցման գործին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցողների համար մատչելի ենթակառուցվածք:

Շարունակվելու է մասնակցային բյուջեի պրակտիկան՝ «Ակտիվ քաղաքացի»:

800 մլն դրամ՝ փողոցների, մայթերի, բակային տարածքները մաքրելու համար տեխնիկական միջոցներ ձեռք բերելու համար:

Զգալի աշխատանքներ են նախատեսված առողջապահության ոլորտում, մասնավորապես, պոլիկլինիկաներում ուլտրաձայնային, ակնաբուժական հետազոտությունների համար անհրաժշտ սարքավոումների ձեռքբերում:

Եվ այլն:

Բյուջեի նախագիծը Ավագանու խմբակցությունների քննարկմանը կներկայացվի դեկտեմբերի սկզբին»:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news