Ա.Մարգարյանի ընտրության խայտառակ տապալումից հետո իշխող թիմը թեկնածու չի գտնում.«Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

.

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդի կազմում 10 անդամներից 5-ը պետք է դատավոր լինեն, մյուս 5-ը՝ գիտնական: ԲԴԽ 2 աթոռը՝ 1 դատավորի եւ 1 գիտնականի, տեւական ժամանակ է՝ թափուր է:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգն ու իշխող թիմը դժվարին իրավիճակում են հայտնվել, թեկնածուների որոնումների մեջ են: Մի քանի թեկնածուների առաջարկ են արել, որոնք, սակայն, մերժել են:

Բանն այն է, որ ամռանը՝ «Իմ քայլ»-ի ԲԴԽ թեկնածու Աննա Մարգարյանի ընտրության խայտառակ տապալումից հետո, շատերը չեն համաձայնում իշխանության թեկնածուն դառնալ:

Եվ «Իմ քայլը» խմբակցությունը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, այժմ նույնիսկ դիմել է իրավապահներին՝ ՀՔԾ-ին, Քննչական կոմիտեին ու Գլխավոր դատախազությանը՝ խնդրելով համակարգից ԲԴԽ թեկնածու առաջարկել՝ բարձր մասնագիտական որակներով ու մեծ փորձառությամբ: Ու հիմա էլ իրավապահներն են գործին խառնվել:

Մինչ նրանք փնտրտուքի մեջ են, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ չի բացառվում, որ ԱԺ-ն ԲԴԽ անդամ ընտրի մի մասնագետի, որը դատական դեպարտամենտից է, փորձառու երիտասարդ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում