Իրանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 520-ի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Իրան

Իրանի հյուսիս-արևմուտքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 529-ի։

Արևելյան Ադրբեջան նահանգի բժշկական օգնության և արտակարգ իրավիճակների կենտրոնի ղեկավար Ֆարզադ Ռահմանին հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով 5 մարդ զոհվել է, 529-ը՝ տուժել, նրանցից 31-ը՝ հոսպիտալացվել է, մյուսներն ստացել են ամբուլատոր բուժում և դուրս գրվել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել Է երկրի հյուսիս – արևմուտքի Արևելյան Ադրբեջանի նահանգում: Էպիկենտրոնը գտնվել Է 1,4 միլիոն բնակչությամբ Թավրիզ քաղաքից 118 կիլոմետր հեռավորության վրա, օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: