Արման Բաբաջանյանը հերքում է լուրերը, թե պատրաստվում է կուսակցություն հիմնել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Արման

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը 24News-ի հետ զրույցում հերքեց շրջանառվող այն լուրերը, թե պատրաստվում է կուսակցություն հիմնել։

«Ես հարցազրույց եմ տվել, որում չեմ ասել, թե կուսակցություն եմ հիմնելու։ Ասել եմ, որ եթե ամեն ինչ մեր ուզածով ընթանա, չի բացառվում, որ մինչև տարեվերջ մենք նախաձեռնության վերաբերյալ հայտարարություն անենք։ Ես ընդամենը վերահաստատել եմ նախկինում արված իմ այն պնդումը, որ, այո՛, քաղաքական կոնսուլտացիաները խորհրդարանից դուրս շարունակվում են և շարունակում եմ չբացառել, որ մինչև տարեվերջ մեզ կհաջողվի նախաձեռնությամբ հանդես գալ»,-ասաց Արման Բաբաջանյանը։

Հիշեցնենք, որ վերջին օրերին լուրեր են շրջանառվում, թե Արման Բաբաջանյանը պատրաստվում է կուսակցություն հիմնել։

Մերի Մարտիրոսյան

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news