Թրամփի՝ Մոսկվա ժամանելու վերաբերյալ պաշտոնական պատասխան չկա. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Թրամփ

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ մայիսի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մոսկվա ժամանման և Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու վերաբերյալ պաշտոնական պատասխան չկա:  

Թրամփը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից զորահանդեսին մասնակցելու հրավեր է ստացել, հրավերն ընդունելու մասին դեռ մտածում է։