Լարվածության հետագա նվազումը կարող է նպաստել բանակցային գործընթացին․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

աՐՑԱԽ

Ռուսաստանի դաշնությունը ողջունում է հարաբերական կայունության պահպանումը սահմանին ու շփման գծում: ՌԴ-ն կարծում է, որ լարվածության հետագա նվազումը կարող է նպաստել բանակցային գործընթացի համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը: Այս մասին «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հարցին, ապա այն ամենադժվարներից է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Այդ աշխատանքի պարամետրերը, ներառյալ կազմակերպչական ասպեկտները, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն»,- ասել է Լավրովը։