Վարդենիսում 13-ամյա երեխայի ինքնասպանության փորձ է կանխվել․ նախապատրաստվում են նյութեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News 

ինքնասպանություն

Նոյեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզում ժամը 20:40-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 18:00-ի սահմաններում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Գրում է Shamshyan.com-ը։ 

Ըստ աղբյուրի՝ Վարդենիսի հիվանդանոցի բժիշկներին հաջողվել է՝ 2 ժամից ավելի բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո փրկել երեխայի կյանքը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 17:40–ի սահմաններում, երեխայի պապը՝ 64-ամյա Ս. Զ.-ն, թոռանը նկատել է իրենց բակում՝ երկաթյա աստիճանավանդակի վերնամասում նախկինում պատրաստված գառ մաշկելու համար նախատեսված հակի թելից կախված վիճակում և պապը կարողացել է թելը շուտ կտրել և ահազանգել Վարդենիսի հիվանդանոց, որտեղից օպերատիվորեն ժամանած բժիշկները նախ տեղում օգնություն են ցուցաբերել երեխային, ապա տեղափոխել հիվանդանոց:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ դեպք, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո, քանի որ ոստիկանությունն ու քննչական բաժինը աշխատում են 2 վարկածի ուղղությամբ: Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news