Սփյուռքի ՀՅԴ 19 միություններ միանում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

1

Սփյուռքի ՀՅԴ Երիտասարդական միությունները հայտարարություններ են տարածել, որոնցով միանում են ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին։ Այս մասին հայտնում են ՀՅԴ ՀԵՄ-ի Կենտրոնական Վարչությունից:

Կանադայում, ԱՄՆ-ում, Շվեդիայում, Բելգիայում, Ֆրանսիայում,Հունաստանում, Կիպրոսում, Արցախում, Իսրայելում, Սիրիայում, Լիբանանում, Իրանում, Ավստրալիայում գործող թվով 19 երիտասարդական և ուսանողական միություններ միացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին:

✅ԱՄՆ Համահայկական ուսանողական միությունն և ՀՅԴ «Շանթ» ուսանողական միություն - ARF Shant Student Association

Նախարարի որոշումը` վերացնել այդ առարկաների համար պարտադիր պահանջը, անընդունելի է: Հայաստանի մեր ուսանողներն արժանի են այնպիսի առաջնորդի, որը կձգտի գտնել առկա հիմնախնդիրների արդյունավետ լուծումներ, այլ ոչ թե անել հեռուն գնացող հետևանքներ ունեցող առաջարկներ: Արայիկ Հարությունյանը ցույց է տվել, որ ի վիճակի չէ արդյունավետորեն իրականացնել իր լիազորությունները և ներկայացնել ուսանողների շահերը: Այսպիսով՝ Համահայկական ուսանողական միությունը և ՀՅԴ «Շանթ» ուսանողական միությունը պահանջում են նրա անհապաղ հրաժարականը:

✅ՀՅԴ Արևելյան ԱՄՆ-ի Երիտասարդական միությունը - AYF Eastern Region USA
Զորավիգ կը կանգնինգ ՀԵՄ-ին եւ իր պահանջներուն»

✅ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի երիտասարդական միություն - Armenian Youth Federation

Education within these realms as a national standard is pertinent to the integral national identity of the citizens in the homeland and removing these elements creates a chasm of knowledge amongst peers and generations. The minister's attitude towards the values that the diaspora continues to uplift and promote amongst college-level students is wholly unacceptable.

✅ ՀՅԴ Կանադայի երիտասարդական միություն - Armenian Youth Federation of Canada (AYF Canada)

ՀՅԴ ԳԵՄի շարքերը իրենց ամբողջակա՛ն զօրակցութիւնը կը յայտնեն ՀՅԴ ՀԵՄի մեր ընկերներուն՝ իրենց բողոքի արշաւին մէջ։ Մեզի համար անընդունելի են ՀՀ Կրթութեան, Սպորտի եւ Մշակոյթի նախարարի առած քայլերը՝ հայրենի կրթական համակարգին մէջ ներմուծած իր կամայական փոփոխութիւններուն գծով։ Այս քայլերը կը խախտեն ազգային դաստիարակութեան երկարամեայ ամուր հիմքերը։ Ո՛չ մէկ բացատրութիւն կրնայ արդարացնել հայոց լեզուի, պատմութեան, եկեղեցական դարաւոր ժառանգի ու հարազատ մշակոյթի հանդէպ եղած այս ոտնձգութիւնները։

✅ՀՅԴ Հունաստանի երիտասարդական միություն - AYF Greece - Αρμενική Νεολαία Ελλάδος
«Չկայ դրսի եւ ներսի դաշնակցութիւն: Կայ մէկ միասնական դաշնակցութիւն: Հայ ազգի պատմութիւնն ու մշակոյթը պահպանող, ու հայ ժողովուրդի իրաւունքները պաշտպանող, մեր գաղափարական՝ դաշնակցութիւնը։ Կ'աջակցինք ՀԵՄ-ին եւ կը միանանք մեր ընկերներուն

✅ՀՅԴ Կիպրոսի երիտասարդական միություն - GEM-Badanegan
Մենք ձեր կողքին ենք, երբ կը վտանգուին մեր ազգային արժէքները եւ կը ոտնահարուին մեր պատմամշակութային հիմնարկները:
Մենք ձեր կողքին ենք, ընկերային արդարութեան համար տարուող եւ լիարժէք ժողովրդավարական կարգեր հաստաատելու գործին մէջ:"

✅ՀՅԴ Սիրիայի երիտասարդական միություն - Սուրիոյ Երիտասարդական Միութիւն
«Դրսի և ներսի Դաշնակցություն գոյություն չունի՛: Բոլորս մե՛կ ենք»

✅ՀՅԴ Իրանի երիտասարդական միություն - Ռոստոմ Երիտասարդական Միութիւն
Ռոստոմ Եերիտասարդական միությունը միանում է Հ.Ե.Մ-ի ընկերներին՝ պահանջելով նախարարի հրաժարականը:

✅ՀՅԴ Հոլանդիայի (Նիդերլանդների) երիտասարդական միություն - AJF Garegin Njdeh Nederland
Մենք Հայաստանի երիտասարդական միության կողքին ենք: Մենք՝ Նիդերլանդների երիտասարդ դաշնակցականներս, զորավիգ ենք ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությանը

✅ՀՅԴ Լիբանանի ուսանողական միություն - Zavarian Student Association Հ.Յ.Դ. Զաւարեան Ուսանողական Միութիւն
Կը յորդորենք կեղծ օրակարգներով չքօղարկել իսկական խնդիրները, որովհետեւ այդ վարքագիծը կը տանի լճացումի եւ հիասթափութեան մեծ ալիքի։

✅ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական միություն - Լիբանանի Երիտասարդական Միութիւն LEM

ԼԵՄ-ը զօրավիգ կը կանգնի Հայաստանի Երիտասարդական Միութեան եւ իր պահանջքներուն

✅ՀՅԴ Արցախի երիտասարդական միություն - Արցախի Երիտասարդական Միություն
ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը Հայաստանի երիտասարդական միության կողքին է, քանզի ազգային արժեքներով սնվող հայ ժողովրդի միասնական կամքի և պայքարի հաղթանակը կանխորոշված է:

✅ ՀՅԴ Երուսաղեմի երիտասարդական միություն - ՌԵՄ Երուսաղէմ
Մեր ձայնը կը միացնենք Հայաստանի ուսանողներուն և ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն /ՀԵՄ/ին և կը պահանջենք հրաժարականը ՀՀի Կրթութեան, Գիտութեան, Մշակոյթի և Սպորտի նախարար Պրն. Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը

✅ ՀՅԴ Շվեդիայի երիտասարդական - AYF Sweden ՀՅԴ Շուէտի Սարդարապատ Երիտասարդական Միութիւն
Կ'աջակցինք ՀԵՄ-ին եւ կը միանանք մեր ընկերներուն ՝ պահանջելով նախարարի հրաժարականը:

✅ ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միություն - Armenian Youth Federation of Belgium ՀՅԴ Բելգիայի Երիտասարդական Միութիւն
Մենք` որպես ՀՅԴ Բելգիայի Երիտասարդական միություն ամուր կանգնած ենք մեր Հայաստանի ընկերների կողքին:

✅ՀՅԴ Ֆրանսիայի երիտասարդական կազմակերպություն - FRA Nor Seround - ՀՅԴ Նոր Սերունդ
ԿԳ նախարարը միլիոնավոր դրամներ կը տրամադրէ մեր մշակոյթին չհամապատասխանող ձեռնարկներուն, անտեսելով հայկական մշակութային եւ կրթական նախաձեռնութիւնները:

Այդ պատճառով, ՀԵՄ-ը եւ նաեւ ուսանողներ կը պահանջեն Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը:

✅ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի երիտասարդական միություն - @Armenian Youth Federation

Education within these realms as a national standard is pertinent to the integral national identity of the citizens in the homeland and removing these elements creates a chasm of knowledge amongst peers and generations. The minister's attitude towards the values that the diaspora continues to uplift and promote amongst college-level students is wholly unacceptable.

✅ՀՅԴ Ավստրալիայի երիտասարդական միություն - AYF Australia

ՀՅԴ Աւստրալիոյ Երիտասարդական Միութիւնը իր ամբողջական զօրակցութիւնը կը յայտնէ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն /ՀԵՄ/ին որը վերջին շաբթուայ ընքացքին սկսած է քարոզարշաւ մը ընդդեմ Հայաստանի Հանրապետութեան ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեան ապազգային քաղաքականութեան պահանջելով անոր հրաժարականը։

ՀՅԴ Աւստրալիոյ Երիտասարդական Միութիւնը կու գայ հաստատելու թէ աշխարհասփիւռ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ընտանիքը մէկ է եւ չկան դուրսի եւ ներսի դաշնակցականներ ինչպէս նշած է պարոն նախարարը։

Հիշեցնենք, որ ՀՅԴ ՀԵՄ անդամները պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։