ԲՀԿ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի իր թեկնածուն ունի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

բակո

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում պաշտոնապես առաջադրելու է Նարեկ Գագիկի Համբարձումյանի թեկնածությունը: Նարեկ Համբարձումյանը ծնվել է 1984թ-ի մարտի 5-ին՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, 1990-2000թթ. սովորել է Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոցում: 2000-2004թթ. սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, 2004-2006թթ.-ին ծառայել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում, 2006-2008թթ. սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում:

Նարեկ Համբարձումյանը 2009-2013թթ.-ին զբաղեցրել է ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում քննիչի, այնուհետև ավագ քննիչի պաշտոնը, 2013-2014թթ. զբաղեցրել է ՀՀ Ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչի պաշտոնը, 2014-2018թթ-ին՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնը: 2018-2019թթ. աշխատել է <<ԳԼԱՆԺ ԱԼԿՈ>> ՍՊԸ-ում՝ որպես ֆինանսական գծով փոխտնօրեն: Մասնագիտական գործունեության ընթացքում մասնակցել է Հայաստանում և արտերկրում կազմակերպված մի շարք սեմինարների և թրեյնինգների՝ կիբերհանցագործությունների և փողերի լվացման արդի հիմնահարցերի վերաբերյալ: Արժանացել եմ մի շարք խրախուսանքների, պարգևատրվել է մեդալով:

Ունի Արդարադատության մայորի կոչում:

Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին ԱԺ-ն ընտրում է փակ գաղտնի քվեարկությամբ»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս