Եվրոպան պետք է սկսի սովորել «ուժի լեզուն»․ Եվրահանձնաժողովի ընտրյալ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

1

Եվրահանձնաժողովի ընտրյալ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բեռլինում ելույթ ունենալով Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում հայտարարել է, որ Եվրոպան պետք է սկսի գործել ավելի եռանդուն ու վճռական։ Նրա խոսքերով, ԵՄ-ն պետք է սկսի սովորել «ուժի լեզուն»։

«Մի կողմից սա նշանակում է սեփական մկանների աճեցում, քանի որ երկար ժամանակ ենք մենք հույսը դրել մյուսների վրա, օրինակ՝ անվտանգության քաղաքականության հարցերում։ Մյուս կողմից ավելի արդյունավետ պետք է օգտագործել եվրոպական շահերի ուժը»,- ասել է նախագահը՝ նշելով, որ կա ռազմավարական քաղաքականություն՝ ընդլայնվել Բալկանների ուղղությամբ, անհրաժեշտ համարելով Հյուսիսային Մակեդոնիայի եւ Ալբանիայի անդամակցությունը։ Եվրահանձնաժողովի ընտրյալ նախագահը կարծում է, որ Ռուսաստանն ուժով է փորձում փոխել Եվրոպայի քարտեզն ու լցնել այն բոլոր տարածքները, որոնք թողնվել են ԱՄՆ կողմից։