Դեմիրճյան փողոցում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներով կին է տեղափոխվել հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Հասարակություն

Դեմիրճյան փողոցում բռնկված խոշոր հրեդեհից տուժել է մի կին։ Ինչպես 24News-ը տեղեկացավ Շտապօգնության ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանից, իրենք մեկ ահազանգ են ստացել Դեմիրճյան 28 հասցեից։ 

«Մի կնոջ այրվածքներով տեղափոխել ենք Այրվածքաբանության կենտրոն։ Այլ ահազանգ չենք ստացել, այլ տուժածներ չկան»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին՝ ժամը 15:11-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեմիրճյան փակուղու տներից մեկում: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 15 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք: Այնուհետև հայտնի դարձավ, որ այրվում է Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքը։