Հակառակորդի խախտումներն առաջնագծում աճ են արձանագրել․ ԱՀ նախագահի խորհրդական

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

1

Վերջին մեկ ամսվա ընթացքում, հակառակորդի խախտումներն առաջնագծում աճ են արձանագրել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Սա բավականին հստակ արտացոլված է ՊԲ շաբաթական կտրվածքով տրվող հաղորդագրություններում, իսկ իմ դեպքում, նաև նկատելի է շաբաթվա ընթացքում առաջնագիծ կատարած այցերիս ընթացքում։

Ճիշտ է՝ կրակոցները մեծամասամբ անկանոն բնույթի են, սակայն ակտիվ են նաև դիպուկահարները, ովքեր սահմանին տարբեր բնույթի սադրանքների են գնում։
Նշեմ, որ ՊԲ փոխանցմամբ, այս շաբաթ, նոյեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում սահմանագծին հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2500 կրակոց, որը վերջին շրջանի համար բարձր թիվ է։
Համեմատության համար նշեմ, որ նախորդ շաբաթ արձակված կրակոցների թիվը 1600 էր, դրանից մեկ շաբաթ առաջ՝ 1500, ևս մեկ շաբաթ առաջ՝ 1100 կրակոց»,- գրել է նա։