Իրաքի վարչապետը խոստացել է կադրային փոփոխություններ իրականացնել կառավարությունում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

.

Իրաքի վարչապետ Աբդել Մահդին խոստացել է առարկայական կադրային փոփոխություններ իրականացնել կառավարությունում, որոնք կբավարարեն ցուցարարների պահանջները, ինչպես նաև բարեփոխել ընտրական համակարգը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ի պատասխան ցույցերի՝ կառավարությունում կիրականացվեն կարևոր փոփոխություններ: Սակայն ցուցարարները պետք է վերադառնան նորմալ կյանքի, ինչից հետո հնարավոր կլինի բավարարել նրանց օրինական պահանջները»,- ասել է վարչապետը: Նա համաձայնել է, որ գոյություն ունեն լուրջ սխալներ, որոնք շտկման կարիք ունեն: