«Ես ԼՂ հարցի լուծումը գիտեմ, փոխանցե՛ք Փաշինյանին»․ և՛ թուրքը, և՛ հայերը կընդունեն դա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

«ԱԺ-ում ստեղծված Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը թարմ աչքով կարող է բացահայտել բանակում եղած թերությունները, քանի որ արդյունավետ չէ ՊՆ-ի սխալները գտնել նախարարության ուժերով»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում այս կարծիքն է հայտնել առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար, ՈՄԱ կազմակերպության հիմնադիր Վովա Վարդանովը։

Նրա խոսքով՝ հանցավոր մոտեցումները պետք է բացահայտվեն, ու դրանց համար պատասխանատու ղեկավարները պատժվեն։ Ըստ նրա, սակայն, բանակի բոլոր թերությունները բարձրաձայնելը ճիշտ չէ։
Խոսելով՝ Արցախի խնդրի կարգավորման հարցում ՀՀ իշխանություների որդեգրած մոտեցման մասին՝ Վարդանովն ասել է, որ գիտի հարցի լուծման այն ձևը, որն ընդունելի կլինի և՛ հայերիս, և՛ ադրբեջանցիների համար։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։