Երեւանյան բնակարանենրից մեկում խոհանոցն ամբողջությամբ այրվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

.

Նոյեմբերի 9-ին, ժամը 10:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել  Երևանի Գյուլիքևխյան փողոցի թիվ 25/2 շենքի 1-ին մուտքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի բնակարաններից մեկի խոհանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:25-ին, մարվել՝ 10:29-ին: Խոհանոցն (6 քմ) ամբողջությամբ այրվել է: