Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. վարորդը փախուստի չի դիմել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

.

Այսօր` նոյեմբերի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 18:50-ի սահմաններում. Երևանի բնակիչ, 30-ամյա Նարեկ Դավթյանը` Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում, Աբովյանի վարչական տարածքում, իր վարած Mercedes Sprinter 808 PP 01 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Ճանապարհային ոստիկանություն և հիվանդանոց, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են վրաերթի ենթարկված, մոտ 50 տարեկան տղամարդու մահը:

Փաստի առթիվ Ս. Սեդրակյանի որոշմամբ, ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի հանձնարարականով տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ս. Սեդրակյանի հանձնարարականով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց` պարզելու նրա սթափության աստիճանը, իսկ ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

 Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: