28-ամյա բնակիչը ապօրինի ուռենի է հատել եւ ձիով տեղափոխել է տան բակ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

.

Նոյեմբերի 8-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Սվերդլով գյուղի 28-ամյա մի բնակիչ նոյեմբերի 6-ին, ժամը 17-ի սահմաններում, գյուղի տարածքում ապօրինի հատել է ուռենի և իր ձիով տեղափոխել է տան բակ: : Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Նույն օրը, ժամը 12.40-ին, տղամարդը ներկայացել է բաժին ու տվել խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news