29-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

.

Այսօր` նոյեմբերի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 21:10-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 29-ամյա Կարեն Հարությունյանը` իր վարած Nissan մակնիշի 35 NG 652 համարանիշի ավտոմեքենայով, Արշակունյաց պողոտա 70/2 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, միջին տարիքի տղամարդ հետիոտնի:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Ճանապարհային ոստիկանություն և Երևանի 1-03 շտապօգնություն, որտեղից օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց, սակայն վերջինս գիտակցության չգալով, մահացել է:

Փաստի առթիվ Վ. Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է սթափ, սակայն նա իր մոտ այդ պահին վարորդական իրավունքի վկայական չուներ: