Լևոն Արոնյանը հաղթել է Բուխարեստի արագ և կայծակնային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Արոնյան

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը հաղթել է Բուխարեստի արագ և կայծակնային մրցաշարում: Արագ շախմատից հետո գրոսմայստերները մրցել են կայծակնային շախմատում, որտեղ Լևոն Արոնյանը և Սերգեյ Կարյակինը, հավաքելով 20-ական միավոր, հաղթողին որոշել են թայ-բրեյքում:Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը։ 

Շախմատիստներն անցկացրել են երկու պարտիա` արագ մրցախաղում գրացվել է ոչ-ոքի, իսկ կայծակնայինում հաղթել է Արոնյանը: Բուխարեստի Grand ChessTour-ի արագ և կայծակնային մրցաշարին մասնակցում էին Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Շահրիյար Մամեդյարովը, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Վիշի Անանդը, Վլադիմիր Արտեմիևը, Լե Լիեմը և Անտոն Կորոբովը: Մրցաշարային ֆոնդը կազմում էր 150 հազար ԱՄն դոլար: