Գրիբոյեդով գյուղի ավտոտնակներից մեկում «Москвич»-ն ամբողջությամբ այրվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

մեքենա

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 20:32-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բաղրամյան փողոցում՝ ավտոտնակում, այրվում է չշահագործվող «Москвич» մակնիշի ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:44-ին, մարվել՝ 21:12-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: