Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անգոլայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Արմեն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Անգոլայի Հանրապետության նախագահ Ժուաո Լոուրենսուին երկրի ազգային տոնի Անկախության օրվա առթիվ:

Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է ընդլայնել երկկողմ քաղաքական և տնտեսական օրակարգը նոր ծրագրերով և նախաձեռնություններով։

Հանրապետության նախագահը Ժուաո Լոուրենսուին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Անգոլայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն: