Հայ-ռուսական կենսաբանական լաբորատորիայի ստեղծումը սերտ գործակցության հնարավորություն կտա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Կենսաբանական անվտանգության ոլորոտում ՀՀ-ՌԴ համագոծակցության հուշագրի տեքստը գրեթե պատրաստ է, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Հուշագրի տեքստը ընդհանուր առմամբ պատրաստ է: Այս պահին փաստաթուղթը կողմերի միջև համաձայնեցման փուլում է: Ակնկալում ենք, որ մոտ ապագայում այն կստորագրվի: Սա, իհարկե, կստեղծի հավելյալ հնարավորություններ կենսաբանական անվտանգության համագործակցության ոլորտում», - նշել է Լավրովը:

Զոհրաբ Մնացականյանն իր հերթին հավելել է, որ փաստաթուղթը դեռևս պատրաստման փուլում է՝ նշելով, որ ՀՀ-ն կարևորում է այս ոլորտում անվտանգությունը:

«Պետք է վերջնական փուլի հասցնենք բոլոր պայմանավորվածությունները: Դեռևս վաղ է խոսել գործընթացի մասին, բայց փաստաթուղթը հնարավորություն կտա կյանքի կոչել մեր պոտենցիալը կենսաբանական անվտանգության ոլորոտում՝ ՌԴ հետ համագործակցելով: Այս հարցը նախևառաջ վերաբերում է մեր անվտանգությանը», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը: