Հարկ վճարելը կիրթ հասարակության և քաղաքացու կարևոր ու կամային որոշումն է․ ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

1

ՀՀ Պետական Եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և մակագրել.

«Մենք հավատում ենք մեր ապագային, մենք վճարում ենք հարկերը: Եկել է ժամանակը գիտակցելու, որ հարկ վճարելը կիրթ հասարակության և քաղաքացու կարևոր ու կամային որոշումն է:

Մեր վճարած հարկերով`

կառուցվում են մանկապարտեզներ ու ճանապարհներ,

կենսաթոշակ են ստանում տարեցները,

անվճար բուժում են ստանում երեխաները, թոշակառուները և կարիքավորները,

մեր երկրի յուրաքանչյուր մանուկ ունի անվճար ուսման իրավունք և հնարավորություն,

մեր վճարված հարկերը ուղղվում են մեր երկրի սահմանների պաշտպանությանը, մեր երկրի ներքին անվտանգությանը,

պատմամշակությանին ժառանգության պահպանմանը, գիտության և մշակույթի զարգացմանը»: