Ապրեն պայքարող ու երկրի ներկայով և ապագայով մտահոգ բոլոր երիտասարդները․ Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

պն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հետևյալ ֆեյսբուքյան գրառումն է արել․

«Յուրաքանչյուր պետական պաշտոնյա պետք է պատասխանատու լինի իր խոսքերի համար: Թույլ չենք տալու մեր հաշվին միավոր հավաքել այս ճամպրուկների պես դատարկ, օդով լցված ու մերկապարանոց հայտարարություններով:

Հատկապես ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող մարդը պիտի լավ գիտակցի խոսքի արժեքը:

Դեռ այսքանը:

Ապրեն մեր երիտասարդները: Ապրեն պայքարող ու երկրի ներկայով և ապագայով մտահոգ բոլոր երիտասարդները»: