Ֆոնսեկան ասել է, թե Մխիթարյանը երբ կվերադառնա խաղադաշտ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

1

Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ասել է, թե Հենրիխ Մխիթարյանը երբ կվերադառնա խաղադաշտ:

Անդրադառնալով վնասվածք ունեցող ֆուտբոլիստներին, մասնավորապես Հենրիխ Մխիթարյանին՝ Ֆոնսեկան շեշտել է, որ հայ կիսապաշտպանը խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո, երբ հավաքականները կավարտեն իրենց ելույթները մի շարք մրցաշարերում:

Մխիթարյանը վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության «Լեչե»-ի դեմ խաղում` վնասելով աճուկը: Կիսապաշտպանը չմասնակցեց նաև Հայաստանի հավաքականի վերջին խաղերին: Մխիթարյանը խաղադաշտ դուրս չի գալիս արդեն մոտ 6 շաբաթ: