Լավրովի մեսիջները հստակ էին. արցախյան խնդրում ՌԴ-ն համաձայն է վարչապետի գծին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

«Հայ-ռուսական հարաբերություններում ադապտացիոն շրջանն ավարտվել է։ Մենք հիմա թևակոխել ենք բնականոն աշխատանքային փուլ»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը՝ գնահատելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի արդյունավետությունը։

Պատգամավորի խոսքով՝ իշխանափոխությունից հետո սկզբնական շրջանում ոչ առաջին դեմքերի՝ այլ միջխորհրդարանական մակարդակում որոշակի չհասկացվածության տարրեր եղել են, բայց խնդիրները հարթվել են։

«Հայ-ռուսական հարաբերություններում տեղի է ունեցել որոշակի տրանսֆորմացիա։ Նախկինում դրանք պայմանավորված էին երկրների առաջին դեմքերի անձնական կապերով, իսկ հիմա երկու սուվերեն պետությունների հարաբերություններ են»,- ընդգծել է նա։

Խոսելով Արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ Լավրովի հայտարարության մասին՝ Կարապետյանը նկատել է, որ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարի  մեսիջները դիվանագիտական հստակ էին, նույնիսկ դիվանագիտական էթիկետից դուրս՝ ընդգծելով, որ այդ կերպ Լավրովը ցույց տվեց, որ համաձայն են արցախյան խնդրի ուղղությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գծի հետ։

Առավել մանրամասն՝  տեսանյութում։