Նաիրիի բաժնի ծառայողները բացահայտել են 2 միլիոն դրամից ավելի խողովակաշարի գողությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

.

ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները բացահայտել են 2 միլիոն դրամից ավելի խողովակաշարի գողությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Հոկտեմբերի 30-ին ոստիկանության Նաիրիի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Անհայտ անձը կամ անձինք գողացել էին Եղվարդ քաղաքում գտնվող մի երիտասարդի վարելահողով անցնողմի քանի հարյուր մետրանոց խողովակաշարը։ Նախնական հաշվարկով տուժողին պատճառվել էր 2․000․000 դրամից ավելի վնաս։

Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները, օրեր տևած օպեարտիվ միջոցառումների արդյունքում, պարզեցին գողությունը կատարած անձանց ինքնությունը։ Նրանց հետ տարված բացատրական աշխտանաքի շնորհիվ նրանք ներկայացան ոստիկանություն։
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ գողոնը մի քանի հարյուր հազար դրամով վաճառել են։ Խողավակները հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։

Կատարվում է քննություն»,- նշված է հաղորդագրության մեջ։