Հայաստանը կամ Ադրբեջանը պետք է հրաժարվեն Արցախից․ Սուրեն Սարգսյանը՝ ԼՂ հարցի լուծման մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Սուրեն

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հիմնախնդրին։ 

«Շարունակում եմ պնդել, որ Արցախի խնդիրը խաղաղ, բանակցային լուծում ունի միայն մեկ պարագայում: Այն է` Հայաստանը կամ Ադրբեջանը պետք է հրաժարվեն Արցախից: Երկու դեպքն էլ բացառում եմ: Խաղաղ լուծում Արցախի հիմնախնդրին պարզապես չկա»,-գրել է Սուրեն Սարգսյանը: